News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԵՏՄ պատվիրակությունն ու Իրանը ավարտել են աշխատանքները ժամանակավոր համաձայնագրի տեքստի վրա, որով ազատ առեւտրի գոտի է ձեւավորվելու։ Բանակցությունների հերթական փուլը կկայանա Թեհրանում հունիսի 13-14-ը։

Ժամանակավոր համաձայնագրի համաձայն՝ կողմերը հետեւելու են ԱՀԿ հիմնարար սկզբունքներին՝ ԵՏՄ-ի ու Իրանի միջեւ առեւտրի շրջանակներում բոլոր ապրանքների նկատմամբ ապահովել առավել բարենպաստ ռեժիմ ու ազգային ռեժիմ։ Համաձայնագրի համաձայնեցված նախագծում ամրագրված է, որ ապրանքների ներմուծման հետ կապված բոլոր գանձումները չպետք է գերազանցել մաքսային ձեւակերպման համար տրամադրված ծառայությունների արժեքը։ Այդ գանձումները չեն կարող լինել անուղղակի պաշտպանություն հայրենական ապրանքների համար կամ էլ ներմուծումից ու արտահանումից լրացուցիչ հարկեր գանձելու միջոց։ Նման պահանջը ամենակարեւորներից մեկն է ԱՀԿ իրավունքում ու ապահովում է երկրների միջեւ առեւտրի ռեժիմի կանխատեսելիությունը։

Մոտ ժամանակներս ԵՏՄ-ն ու Իրանը կշարունակեն բանակցել ապրանքների շուկայի մուտքի փոխադարձ ազատականացման շուրջ, կհամաձայնեցնեն նաեւ սակագնային պարտականությունները։

Ենթադրվում է, որ ժամանակավոր համաձայնագրի շրջանակում ներմուծման տուրքերը կնվազեցվեն ապրանքների նվազագույն քանակով՝ մինչեւ 200 ապրանքային դիրք երկու կողմերից։ Եթե ԵՏՄ երկրներն ու Իրանը արտոնյալ առեւտուրը արդյունավետ համարեն, հետագայում հնարավոր է անցում լիաձեւաչափ ազատ առեւտրի գոտու։ Ժամանակավոր համաձայնագիրը կնքվելու է երեք տարով։

ԵՏՄ պատվիրակության ղեկավար Վերոնիկա Նիկիշինայի խոսքով այն փաստը, որ Իրանը ,որը ԱՀԿ-ի անդամ չէ, ստանձնել է պարտավորություն այդ կազմակերպության պահանջների մակարդակի վրա հետեւել առեւտրի ռեժիմին, արդեն իսկ աննախադեպ է։ «Հատկապես արժեքավոր է, որ բանակցային գործընթացի հաջող ավարտի ու հաջող գործարկման դեպքում Իրանը նման ռեժիմի մասով պարտավորությունները կիրառելու է ամբողջ երկկողմանի առեւտրի նկատմամբ, այլ ոչ թե միայն այն ապրանքների, որոնց համար համաձայնեցված են արտոնյալ սակագներ։ ԵՏՄ բոլոր երկրները արդեն աշխատում են ԱՀԿ կանոններով, դրա համար էլ իրանցի գործընկերների կողմից դա միակողմանի զիջում է, որը ցույց է տալիս նրանց շահագրգռվածությունը մեր առեւտրային ռեժիմի ազատականացման հարցում»,- նշել է Վերոնիկա Նիկիշինան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ