News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Քուվեյթի բարձր դատարանը չեղարկել է «թշնամական» խմբավորմանն անդամակցող տղամարդու մահապատիժը, հաղորդում է KUNA-ն:

«Աբդալլահի բջիջը», որը Քուվեյթի հավաստմամբ կապված է Իրանի եւ լիբանանյան «Հըզբոլլահ»-ի հետ, բացահայտվել է 2015 թվականին: Իրանն ու Լիբանանը հերքում են նշված խմբավորման հետ կապերը:

Տարեսկզբին 23 մարդ մեղավոր է ճանաչվել Քուվեյթի դեմ «թշնամական գործողությունների» եւ ապօրինի զենք կրելու մեջ:

Կիրակի երկրի Վճռաբեկ դատարանը չեղարկել է  դատապարտյալներից մեկի մահապատիժը: Դատարանը մեղմացրել է նաեւ մեկ այլ դատապարտյալի դատավճիռը`ցմահ բանտարկությունը փոխարինելով 15 տարվա ազատազրկմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ