Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն այսօր՝ հունիսի 19-ին, հանդպել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկուն:
ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ազգային Ժողովի ընտրությունները, ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը, ժողովրդավարության հաստատմանը ուղղված քայլերի անհրաժեշտությունը եւ այդ ենթատեքստում Հայաստան-ԵՄ հետագա համագորածակցությանը եւ անելիքներին վերաբերվող հարցեր: