News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վրաստանում գնդապետ Բեսիք Քութատելաձեի անվան դպրոցում մեկնարկել է Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, ԱՄՆ-ի, Լիտվայի եւ Լեհաստանի զինծառայողների լեռնային պատրաստության դասընթացը, որը կտեւի երեք շաբաթ, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Երկրի  պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ ամառային դասընթացին 25 զինծառայող է մասնակցում, այդ թվում՝ Վրաստանից։ Բազային դասընթացը կավարտվի հուլիսի 7-ին։

Երեք շաբաթում զինծառայողները կտիրապետեն լեռնային հմտություններին։ Նրանք կկարողանան լեռնային տեղանքում օգտագործել տեխնիկական տվյալները, կողմնորոշվել տեղանքում, քարտեզին գծել երթուղին, կողմնացույցի, քարտեզի  օգնությամբ տեղաշարժվել լեռնային տեղանքում եւ այլն։

Զինծառայողներին կսովորեցնեն նաեւ առաջին բժշկական օգնություն ցուցաբերել, տարհանում կազմակերպել, արհեստական ու բնական լեռներ բարձրանալ։

Դասընթացի ավարտից հետո զինծառայողները քննություն կհանձնեն (ժայռ մագլցել, իջնել պատի վրայով եւ այլն)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ