News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Մոսկվան շահագրգռված է կարգավորել հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարարը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան –Իվ Լե Դրիանի հետ բանակցությունների արդյունքներով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք շահագրգռված ենք, որ դրանք  (ԵՄ-ի հետ հարաբերությունները-խմբ․)  վերադառնան նորմալ զարգացման ուղի»,- ասել է նա։

Լե Դրիանն էլ իր հերթին հավելել է, որ Ֆրանսիան չի ձգտում Ռուսաստանի ոչ տնտեսական ոչ էլ քաղաքական մեկուսացմանը։

Լավրովը նաեւ հայտնել է, որ իր ֆրանսիացի գործընկեր Ժան Իվ Լե Դրիանից ստացել է հրավերք «հարմար ժամանակ այցելել» Փարիզ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ