Բանակցություններում մեզ հաշվի առնելու համար անհրաժեշտ է ուժեղ լինել: Այս մասին հունիսի 21-ին` ԱԺ նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը` կառավարության 2017-2022 թվականների գործունեության ներկայացրած ծրագրի քննարկման շրջանակում պատասխանելով «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:
«Անհրաժեշտ է ուժեղ լինել, որ բանակցությունների մյուս կողմը այն լեզվով խոսի, որն ակնկալում ենք: Եվ կառավարության ամբողջ ծրագիրը, այսպես թե այնպես, ուղղորդված է մեր անկախության եւ անվտանգության արապնդմանը»,- նշեց Կարապետյանը: