Հայաստանը չպետք է լինի արտագաղթողների երկիր եւ պատժվածների երկիր: Այս մասին հունիսի 21-ին` ԱԺ-ում հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը` ելույթ ունենալով կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագրի քննարկման ժամանակ:
Ընդդիմադրի խոսքով` պետությունը աղքատության մակարդակի կրճատման գործուն քայլեր չի ձեռնարկում: Շատ է խոսվում տնտեսական զարգացման մասին, սակայն դրա շոշափելի արդյունքները ոչ ոք չի նկատում: Այս բարդ իրավիճակին ավելանում է հոգեբանական ճնշումը: «Այսպես` մեկ տարում երկրում մոտ 2 մլն տուգանք է գրվում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար: Իսկ մեր երկիրը չպետք է լինի պատժվածների երկիր եւ երկիր, որտեղից մարդկանց մոտ կեսը ցանկանում է հեռանալ»,- նշեց Զեյնալյանը: