News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


«Կատարված աշխատանքները բավարար չեն» արտահայտությունը կարելի է կիրառել նաեւ գործող նախարարի վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի այն հայտարարությանը, թե Արփինե Հովհաննիսյանի կառավարման ժամանակ համակարգում դրական քայլեր կատարվել են, սակայն դրանք բավարար չեն։

«Նման ձեւակերպումն առհասարակ համարում եմ ոչ թե գնահատական կամ նկատողություն, այլ համարում եմ գործող նախարարի կողմից սեփական աշխատանքների ուրվագծման մարտավարություն։ Այդպիսի ձեւակերպումը՝ քայլեր կատարվել են, բայց դրանք բավարար չեն, հավասարապես կարելի է կիրառել ինչպես իմ նկատմամբ, որպես նախկին նախարար, այնպես էլ երբեւէ արդարադատության նախարար աշխատածի նկատմամբ, եւ վստահաբար կիրառելի է նաեւ գործող նախարարի նկատմամբ՝ որոշ ժամանակ անց: Քանի դեռ մենք չենք հասել այն վերջնարդյունքին, որին բոլորս ձգտում ենք, ապա միշտ կարելի է ասել, որ կատարվել են քայլեր, որոնք բավարար չեն, բավարար ինչի՞ նկատմամբ: Բավարարության չափանիշը, կամ բավարար լինելը առհասարակ գնահատվում է երկու գործոնով, ժամանակի եւ տարածության մեջ բավարար, եւ վերջնական արդյունքի հասնելու բավարարություն»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում բավականին դրական քայլեր են կատարվել, բավարար են դրանք՝ ոչ: ԱԺ փոխխոսնակն ասել , որ այդպիսի մոտեցումը կարելի է բոլորի նկատմամբ, այդ թվում՝ գործող նախարարի։

Տպել
Ամենաշատ