News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Շատ ու շատ խնդիրներ շարունակում են մնալ արդիական, որովհետեւ կառավարությունն իր գործունեության նախորդ շրջանում չի հասցրել լուծել դրանք: Այս մասին հունիսի 21-ին՝ ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

Բանախոսը մասնավորապես շեշտեց մենաշնորհների եւ գերակա դիրքի հետ կապված խնդիրները՝ հավելելով, որ նախորդ սխալներն ընդունելու դեպքում միայն հնարավոր կլինի նոր ծրագրի իրագործումը:

Անդրադառնալով գազի գնին՝ Զեյնալյանը այն կապեց ցեմենտի ներկրման հետ. «Լինելով 3 միլիոն տոննա ցեմենտ արտադրող երկիր, այս պահին Հայաստանում վաճառվում է օտարերկրյա ծագման ցեմենտ: Եվ վերացական չի, որ ասում եմ թուրքական ծագման ցեմենտի մասին: Եթե գազի գինը լինի այնքան, որքան որ մեզ առաջարկվել է Իրանի կողմից, ապա մենք կկարողանանք դա իրականացնել»,- ընդգծեց Զեյնալյանը եւ հավելեց, որ այս դեպքում բազմաթիվ ոլորտներ մրցունակ կդառնան, եւ ներքին շուկայում լրացուցիչ արգելքներ դնելով ներքին սպառողին պաշտպանելու կարիք չի լինի:

Համախառն ներքին արդյունքի հետ կապված՝ Զեյնալյանն ակնկալում է տեսնել հստակ կանխատեսում, թե յուրաքանչյուր շնչի հաշվարկով որքա՞ն է փոխվելու ՀՆԱ-ն, Հայաստանի բնակչության 47 տոկոսը դադարելո՞ւ է մտածել արտագաղթի մասին, եւ արդյոք դադարելո՞ւ ենք պատժված հասարակություն լինելուց: «340 հազարի չափով վարորդական իրավունք ունեցող անձանց պարագայում տարեկան տրվում է 2 միլիոն վարչական տուգանքի որոշում: Սա, կարծում եմ, կառավարությունը պետք է անպայման հաշվի առնի, որ մեր հասարակությունը դադարի լինելու պատժվածների հասարակություն»,- եզրափակեց ելույթը Զեյնալյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ