News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բացահայտել է տասնյակ դեպքեր, երբ մի շարք ընկերություններ գնորդներին վաճառել են «Մայքրոսոֆթի»  չարտոնագրված տարբերակները: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եւ ՀՀ-ում ԱՄՆ-ի առեւտրի պալատի համատեղ կազմակերպված քննարկման ժամանակ նշել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Նա անդրադարձել է ամերիկյան «Մայքրոսոֆթ» կորպորացիայի գործին՝ տեղեկացնելով, որ Հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել   կորպորացիայի ՀՀ –ում լիազոր ներկայացուցիչը հանդիսացող «ԲԻ ԷՍ ԷՅ»  ընկերության կողմից:

Ընկերությունը հայտնել է, որ ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ «Մայքրոսոֆթի» շահերի եւ հեղինակային իրավունքների պաշտպանությամբ հանդես է գալիս իրենց ընկերությունը:

Ըստ դիմում-բողոքի, հանրապետությունում համակարգիչների վերավաճառքով զբաղվող ընկերություններում կատարված գաղտնի ստուգումների եւ մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ տասնյակ ընկերություններ գնորդներին վաճառում են «Մայքրոսոֆթի»  կողմից մշակված ծրագրերի չարտոնագրված, այլ կերպ ասած՝ հենային տարբերակները:

Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակներում բացահայտվել են տասնյակ դեպքեր, երբ, իսկապես մի շարք ընկերություններ գնորդներին վաճառել են «Մայքրոսոֆթի»  չարտոնագրված տարբերակները: Հանձնաժողովի դիտարկմամբ, նման գործունեությունը կարող է առաջին հերթին վնաս պատճառել սպառողին, որոնք կրում են չարտոնագրված ապրանք ձեռք բերելու ռիսկը, եւ, բացի այդ, այն նաեւ կարող է լուրջ խնդիր առաջացնել տվյալ շուկայում օրինական գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար՝ վնասելով նրանց շահերին:

Հետեւապես, համակարգչային տեխնիկայի վաճառքով եւ սպասարկմամբ զբաղվող մի շարք ընկերությունների գործունեությունը դիտարկվել է որպես անբարեխիղճ մրցակցության դրսեւորում, ինչի համար օրենքով սահմանված կարգով վերջիններս ենթարկվել են պատասխանատվության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ