News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությունը երկրի ներքին գործերին միջամտելու դեպք չէ: Այս մասին հունիսի 22-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկան:

Նրա խոսքով` Չեխիան նույնպես աջակցել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելության արդյունքներին: «Կարծում եմ, որ որոշակի հայտարարությունները եւ հայ պաշտոնատար անձանց մոտեցումը չափազանցության հետեւանք էին: Հենց Հայաստանի կառավարությունն է խնդրել ընտրական գործընթացի ընթացքում տեխնիկական մասով միջազգային դոնորնորի աջակցությունը: Հայաստանի կառավարությունը Եվրոպայի Խորհրդի եւ միջազգային մի քանի այլ ինստիտուտների հետ մի շարք համաձայնագրեր է ստորագրել, եւ այս համաձայնագրերով նախատեսված են Հայաստանի որոշակի պարտավորություններ: Եթե դիտորդական առաքելությունը եզրակացրել է, որ ընտրությունների հետ անհամատեղելի որոշ պահեր են եղել, ես պատճառ չեմ տեսնում, որի համաձայն Սվիտալսկին չէր կարող իր կարծիքը հայտնել»,- ընդգծեց Միկիսկան:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին «Հայաստանում ընտրական գոևծընթացները. Դասեր քաղել եւ հետագա քայլեր» թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, խորհրդարանական ընտրությունների ընթացքի մասին խոսեիս, մասնավորապես, հայտարարել էր. «Իր նախնական զեկույցում ԵՄ-ն նշել է, որ ընտրակաշառքների բաժանելու, ձայներ գնելու դեպքեր են գրանցվել։ Դեպքեր են եղել, երբ մարդկանց ստորացրել եւ ծեծի են ենթարկել»: ԵՄ դեսպանն առաջարկել է չտառապել պատրանքներով ու խոստովանել խնդրի լրջությունը։ Նրա կարծիքով՝ լուծում գտնելու համար կողմերը պետք է քննարկեն խնդիրը. «Այդ ամենի վերաբերյալ ես սեփական կարծիք ունեմ։ Ես վստահ եմ, որ բոլոր հայերը պետք է քննարկեն խնդիրը։ Իշխող ուժերը փորձում են Ընտրական օրենսգիրքն իրենց հարմարացնել»:

Նա կոչ էր արել բարձրացնել վստահության մակարդակը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նկատմամբ՝ դրա աշխատանքներում քաղաքական ուժերի լայն հատվածի ներգրավման միջոցով։

ԵՄ պատվիրակության ղեկավարի հայտարարությունները հարուցել էին Հանրապետական կուսակցության մի շարք ներկայացուցիչների դժգոհությունը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմանազավոը ԵՄ դեսպանի հայտարարությունները որակել էին որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Ամենաշատ