News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ԵՄ-ի ու ԵՄ-ի 27 անդամների զարգացումը պետք է առաջնայնություն դառնա բրեքսիթի մասին բանակցություններում։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ԵՄ-ի գագաթնաժողովի ժամանակ,  փոխանցում է DW-ն։

Նա նշել է դրական տրամադրվածությունը, որով Բրյուսելն ու Լոնդոնը սկսել են քննարկել ընթացակարգը;։ «Սակայն ուշադրության կենտրոնում պետք է լինի ԵՄ 27 անդամ երկրների ապագան»,- հայտնել է Մերկելը։ Այդ խնդիրն անվանելով առաջնային, Գերմանիայի կանցլերը շեշտել է, որ Բրյուսելը պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի տնտեսական աճն ու սոցիալական բարեկեցությունը նկատելի լինեն ԵՄ յուրաքանչյուր բնակչի համար։ Ընդ որում պետք է քննարկվեն նաեւ աշխատատեղերի, պաշտպանական քաղաքականության ու ահաբեկչության դեմ պայքարի հարցերը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ