News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Փհենյանը հերքում 22-ամյա ամերիկացու՝ Օտտո Ուորմբիերի նկատմամբ կտտանքներ կիրառելն ու դաժան վերաբերմունքը։ Վերջինը մահացել է ԱՄՆ վերադառնալուց մեկ շաբաթ անց։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։ 

Փհենյանի հավաստմամբ՝ ամերիկացու հետ վարվել են ներքին օրենսդրության եւ միջազգային չափանիշների համապատասխան։ Հոդվածում քննադատության է ենթարկվում Հարավային Կորեան , որը ամերիկացու մահից հետո  պահանջել է  անհապաղ ազատ արձակել ԿԺԴՀ-ում պահվող հարավկորեացիներին։ Քննադատության է ենթարկվել նաեւ Հարավային Կորեայի նախագահը, որը նշել է, թե Փհենյանն է պատասխանատվություն կրում ամերիկացու մահվան համար։

Հիշեցնենք, որ ամերիկացի Օտտո Ուորմբիերը մահացել է Հյուսիսային Կորեայից ԱՄՆ տեղափոխվելուց մեկ շաբաթ անց։

Անցած շաբաթ Օտտոն ազատ է արձակվել Հյուսիսային Կորեայից ու տեղափոխվել հայրենիք կոմայի վիճակում։ Փհենյանի վարկածով՝ Ուորմբիրը բոտուլիզմով է հիվանդացել բանտում, քնաբեր է ընդունել ու կոմայի մեջ ընկել։ Դա մոտ մեկ տարի առաջ է տեղի ունեցել։ Անցած շաբաթ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ հաջողվել է պայմանավորվել երիտասարդի ազատ արձակման մասին, որին 15 տարվա ուղղիչ աշխատանքների էին դատապարտել։ ԿԺԴՀ-ի իշխանությունները նրան մեղադրել էին «հակապետական գործողությունների» մեջ, քանի որ երիտասարդը պատռել էր քարոզչական պաստառը։

Օտտո Ուորմբիերի հուղարկավորությունը տեղի է ունեցել նախօրեին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խարդախները յուրացրել են առնվազն 10 մարդու ինքնություն և վաճառել նրանց ունեցվածքը
Սխեման սկսվել է 2020 թվականի փետրվարին...
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Ամենաշատ