News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության Լենինականի սահմանպահ ջոկատը հունիսի 22-ին անցկացրել է պետական սահմանը պայմանական խախտողների որոնման ծավալուն մարզում:

Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարզումն անցկացվել է Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի «Աշոցք» սահմանպահ պարետատան համագործակցությամբ` ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմաբազայի ուժերի եւ միջոցների ներգրավմամբ:

Համատեղ ուսումնական գործողությունների ընթացքում հայ եւ ռուս զինծառայողները մշակել են պետական սահմանը պայմանական խախտողների որոնման կազմակերպման հարցերը, որոնք փորձում են Հայաստանի տարածքից Վրաստանի միջոցով Թուրքիա անցնել:

Չարամիտների որոնման համար կիրառվել են անօդաչու թռչող սարքեր, տարածքի վերահսկման ավտոմատացված համակարգեր եւ ծառայողական շներ:

Համակարգված գործողությունների եւ զինծառայողների բարձր պրոֆեսիոնալության շնորհիվ պետական սահմանը պայմանական խախտողները ձերբակալվել են:

Սահմանապահ վարչության ղեկավարությունը բարձր է գնահատում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության եւ պաշտպանության հարցում համագործակցող կառույցների ցուցաբերած օգնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ