News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Միջազգային ՏՏ փորձագետ Միխայիլ Կաշկինը Երեւանում վարպետության դաս է անցկացրել, ներկայացնելով Python-ը՝ ծրագրավորման ամենատարածված լեզուներից մեկը։

Միխայիլ Կաշկինը ծրագրավորման այս լեզվով աշխատում է 16 տարի՝ համագործակցելով Google-ի եւ Fortune 500 ցուցակում ընդգրկված այլ ԱՄՆ առաջատար ընկերությունների, ինչպես նաեւ Եվրոպայի, ԱՄՆ-ի, Թաիլանդի, Ռուսաստանի, Հայաստանի եւ Ուկրաինայի պետական մարմինների հետ։

Monitis ընկերության ծրագրավորող Լեւոն Եղիազարյանի օգնությամբ նա հայ ծրագրավորողներին ծանոթացրել է Python-ի ստեղծման պատմության, այդ լեզվի հիմնական գործառույթների, կիրառության ոլորտների ու ձեւերի հետ։ Բացի Beeline-ի ներկայացուցիչներից վարպետության դասին մասնակցել են նաեւ Masys information systems, Ziltech, եւ Fifth ընկերությունների աշխատկիցները։

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այսօր աշխարհում առավել ակտիվ զարգացողներից մեկն է։ Այդ ոլորտի մասնագետների համար շատ կարեւոր է քայլել ժամանակին համընթաց, ետ չմնալ նոր միտումներից ու լուծումներից։ Դա կարեւոր է ոչ միայն իրենց մասնագիտական առաջընթացի, այլեւ Հայաստանի ընդհանուր զարգացման համար։ Հենց այս ոլորտին է Beeline-ն առանձնահատուկ ուշադրություն դարձնում, եւ առաջին հերթին՝ ծրագրավորողների ուսուցման հետ կապված հարցերին։ Վստահ եմ, որ այս վարպետության դասը հայ ծրագրավորողներին կոգեշնչի հասնելու նոր ձեռքբերումների եւ կօգնի մեր կյանքը փոխել դեպի լավը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Այսօրվա դրությամբ Python-ն աշխարհում ծրագրավորման պահանջված լեզուներից մեկն է։ Python-ի հեշտ ընթեռնելիության ու հզորության շնորհիվ այն լայնորեն կիրառվում է կայքերի, տվյալների վերլուծության եւ մեքենայական ուսուցման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ