News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ է փոխվելու 2018 թվականին Հայաստանում։ Ո՞վ է զբաղեցնելու ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի, մյուս կարեւոր պաշտոնները։ Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու՝ որեւէ փաստաթուղթ ստորագրվելո՞ւ է։ Մենք շարունակելու ենք մնալ ռուսական ազդեցության գոտո՞ւմ, թե՞ Եվրամիության հետ համաձայնագրի կնքումը, ըստ նախատրամադրվածության՝ աշնանը, փոխելու է մեր երկրի արտաքին քաղաքական վեկտորը։

Այս եւ բազում այլ հարցեր են այսօր թեւածում օդում։ Հարցեր, որոնց պատասխանները կամ չկան, կամ աղոտ են։ Պատճառը մասամբ այն է, որ դրանց որոշ մասի պատասխանները մեզնից չեն կախված, այլ աշխարհաքաղաքական իրողություններից, դեպքերի ընթացքից ու աստղերի դասավորությունից։ Բայց կան հարցեր, որ մեր որոշումների տիրույթում են։ Սակայն անգամ այդ հարցերում առայժմ որոշակիություն չկա։ Ինչո՞ւ։

Ի վերջո, ի՞նչն է խանգարում իշխող ուժին, որը չի զլանում տեղի-անտեղի հայտարարելու, որ ստացել է հասարակության ճնշող մեծամասնության քվեն եւ մինչեւ 2022 թվականն անխախտ է մեր լեռների պես, հայտարարել՝ 2018 թվականին ովքեր են լինելու իր վարչապետն ու փոխվարչապետները, իր նախագահը, անվտանգության խորհրդի իր ղեկավարը, որքանով է հարատեւ այսօր գործող պաշտոնյաների՝ Կարեն Կարապետյանի, Արա Բաբլոյանի, մյուսների պաշտոնավարումը։

Երեկ իշխանական խոհանոցին ծանոթ զրուցակիցս օրիգինալ բացատրություն տվեց այս մեծ «լռությանը»․ «Պատկերացնո՞ւմ ես՝ Սերժ Սարգսյանը հայտարարի, որ 2018-ից հետո ինքը չի լինելու երկրի ղեկին, վարչապետն էլ լինելու է Կարեն Կարապետյանը։ Հենց հայտարարության օրը նա պետք է հրաժեշտ տա ու գնա տուն՝ ոչ մեկն այլեւս չի ենթարկվի, իշխանական բուրգը հաշված ժամերի ընթացքում կքանդվի, կսկսվի իրարանցում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ