News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Պակիստանում գողը 50 000 ռուպի է գողացել մզկիթից, տեղում թողնելով մի նամակ, որում խնդրում է չմիջամտել տեղի ունեցածին, քանի որ այդ հարցը միայն «իրեն ու Ալլահին է վերաբերում», գրում է Times of India-ն։

Ըստ պարբերականի, գողը մզկիթից գողացել է նվիրատվությունների երկու արկղը, թողնելով գրություն, որում նշում է, որ դա միայն «իրեն ու Ալլահին է վերաբերում»։ «Խնդրում եմ մի փորձեք գտնել ինձ։ Ես շատ կարիքավոր մարդ եմ ու դրա համար էլ գողություն եմ արել Ալլահի տնից»,- նշվում է գրության մեջ։ Ընդ որում գողը նշել է, որ դիմել է մզկիթի իմամին օգնության խնդրանքով, բայց մերժում է ստացել։ «Ես չէի թալանի որեւէ մեկի տունը, պարզապես մի քանի բան եմ պարտքով վերցրել Ալլահի տնից։ Դա իմ ու նրա գործն է»։

Նշում են, որ տեղի բնակիչները այնքան էին հուզվել այդ նամակից, որ իմամին խնդրել ե ներել գողին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ