News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մասնակի վարչական ընտրությունների երկրորդ փուլն է անցնում Իտալիայում, երկու թեկնածուներից քաղաքապետեր են ընտրում ավելի քան 110 քաղաքների բնակիչները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Խոշոր քաղաքներից քաղաքապետի ընտրություններ անցկացվում են Գենուա, Կատաձարո ու Ակվիլ քաղաքներում, որոնք իրենց շրջանների վարչական կենտրոններն են, նաեւ նահանգների 19 կենտրոններում։ 111 կոմունաներից յուրաքանչյուրում հունիսի 11-ին քվեարկության առաջին փուլի արդյունքներով չի հաջողվել հաղթող ընտրել։

Հիմնական դիմակայությունը, այսպիսով, կծավալվի աջ ու ձախ ցենտիստների կոալիցիաների միջեւ, նրանց ներկայացուցիչները ընտրությունների երկրորդ փուլ են դուրս եկել 19 խոշոր քաղաքներում։

Քվեարկել կկարողանան ավելի քան 4 մլն իտալացիներ, ընտրատեղամասերը բաց կլինեն տեղական ժամանակով ժամը 7-ից 23-ը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ