News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանում հունիսի 25-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ Հայոց Արեւմտյան եւ Արեւելյան թեմի ուխտավորների հետ` ուղեկցությամբ խմբերի ղեկավարներ Արժանապատիվ Տ. Տաթեւ ավագ քահանա Հարությունյանի (Կուպերտինոյի Ս. Անդրեաս եկեղեցի) եւ Տ. Հակոբ քահանա Գեւորգյանի (Ֆիլադելֆիայի Ս. Երրորդություն եկեղեցի):

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին նաեւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երեւանի Ամառային մասնագիտական փորձառության ծրագրի մասնակից 29 երիտասարդներ:

Հանդիպման սկզբում Տաթեւ եւ Հակոբ քահանաները Վեհափառ Հայրապետին փոխանցեցին ուխտավոր հայորդիների Հայաստան կատարած ուխտագնացության վառ տպավորությունները: ՀԲԸՄ երիտասարդների պատասխանատուն իր հերթին Նորին Սրբությանը ներկայացրեց իրականացվող ամառային ծրագրի մասնակիցներին եւ ծրագրի առանձնահատկությունները:

Այնուհետեւ ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբությունը բարձր գնահատեց հոգեւոր հովիվների ծառայությունը եւ հայորդիներին Հայրենիք ուխտագնացության առաջնորդելու հանձնառությունը: Վեհափառ Հայրապետը կարեւոր եւ էական նկատեց այսպիսի այցելությունների կազմակերպումը՝ նշելով, որ դրանք հնարավորություն են ընձեռում աշխարհի տարբեր երկրներում հաստատված հայորդիներին անձնապես ճանաչելու Հայրենիքը, ինչպես նաեւ խանդավառում ու ոգեշնչում են հայրենաբնակ ժողովրդին:

Ողջունելով նաեւ ՀԲԸՄ Ամառային մասնագիտական փորձառության ծրագրի մասնակիցների այցը համայն հայության հոգեւոր կենտրոն` Հայոց Հովվապետը անդրադարձ կատարեց Հայ Եկեղեցու առաքելությանը ազգային կյանքում, կարեւորեց երիտասարդության ամուր կապը Եկեղեցու հետ եւ, մասնավորապես, ներգրավվածությունը եկեղեցական բազմատեսակ ծրագրերում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը երիտասարդներին տեղեկացրեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից կրթական, սոցիալական եւ տարբեր այլ ոլորտներում իրականացվող ծառայությունների վերաբերյալ եւ հրավիրեց մասնագիտական փորձառության ծրագրի համար հաջորդիվ նկատի ունենալ նաեւ եկեղեցական համապատասխան կառույցները: 

Վերջում Վեհափառ Հայրապետն ամենքին մաղթեց հաճելի օրեր անցկացնել Հայրենիքում եւ զորացած իրենց ինքնությամբ եւ հայրենասիրության ու ազգասիրության ջերմ զգացումներով վերադառնալ իրենց բնակավայրերը:

Հանդիպումից հետո ուխտավորները Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագին, այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
Ամենաշատ