News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանին ձեռնտու են նավթի ցածր գները, եթե նույնիսկ տրանսֆերներն ավելի քիչ լինեն։ Այս մասին հունիսի 26-ին հայտարարեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ խորհրդարանական մշտական հանձնաժողովներում Հայաստանի պետբյուջեի կատարողականության մասին հաշվետվության լսումների ընթացքում՝ պատասխանելով «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին։

Արամյանի խոսքով՝ իհարկե, որքան էժան է նավթը, այնքան ցածր է Ռուսաստանի տնտեսական ակտիվությունը եւ այնտեղից տրանսֆերներն ավելի քիչ են։ Բայց մյուս կողմից, Հայաստանում ազգաբնակչությունը կնվազեցնի արտասահմանի հարազատների ուղարկած գումարների հաշվին ապրելը եւ կսկսի մտածել գումար հայթայթելու մասին (սակայն նախարարը չնշեց, թե որտե՞ղ եւ ինչպե՞ս Հայաստանում աշխատանք գտնել-խմբ)։

«2000-ականներին մեր արժույթը ամրապնդվեց հենց տրանսֆերների հետեւանքով։ Որքան շատ էր երկրում արժույթը, այնքան շատ էր նվազում դրա արժեքը։ Իսկ մեզ նման անհարթություններ անհրաժեշտ չեն։ Մեզ անհրաժեշտ է աճ՝ արտադրողականության հաշվին»-նշեց Արամյանը։

Նախարարը նկատեց, որ պետք չէ մոռանալ. էժան նավը ձեռնտու է երկրներին, որոնք այն չունեն (այսինքն՝ Հայաստանին) եւ ձեռնտու չէ այն երկրներին, որոնք այն ունեն (Ադրբեջան)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ