News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում հունիսի 18-ին վթարված Երեւան-Մոսկվա միկրոավտոբուսի վարորդ Կարապետ Մողրովյանին կալանավորելուց հետո «Քոչար տուր» ՍՊԸ-ի տնօրենն անցել է ընդհատակ:

Երբ դեպքը նոր էր տեղի ունեցել եւ վարորդն ազատության մեջ էր, ընկերության տնօրեն Արամ Քոչարյանը վթարից մանրամասներ էր ներկայացրել լրատվամիջոցներին:

«Կարապետի հետ խոսել եմ, ինքը պատմել է, որ ԿԱՄԱԶ-ը կանգնած է եղել եւ կտրուկ տեղից պոկվել է, Կարապետն էլ հնարավորություն չի ունեցել փախցնելու, որովհետեւ կողքից այլ մեքենաներ է ընթացել, փորձել է կանգնեցնել մեքենան ու հարվածել է ԿԱՄԱԶ-ին: Միեւնույն գծով էին ընթանում, այնպես չէ, որ Կարապետը դուրս է եկել իր գծից»,- NEWS.am-ի հետ զրույցում մասնավորապես ասել էր տնօրեն Արամ Քոչարյանը:

Վթարից հետո հայկական միկրոավտոբուսի վարորդը 2 ամսով վերցվել է կալանքի: Արդեն մի քանի օր է՝ փորձում ենք կապ հաստատել Արամ Քոչարյանի հետ, սակայն ապարդյուն: Ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող ընկերության ֆեյսբուքյան էջը չի գործում, կայքում տեղադրված բջջային հեռախոսահամարներից միայն մեկն է հասանելի, այն էլ զանգերին պատասխանող տղամարդը բավականին նյարդային ասում է, որ ինքն Արամ Քոչարյանը չէ եւ անջատում է հեռախոսը:

Թե ինչու է ընկերությունն անցել ընդհատակ, պարզ չէ: Նշենք, որ այս ընկերությունը գործում է Արթիկում: Կալանավորված վարորդը նույնպես արթիկցի է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2017թ. հունիսի 18-ին М-4 մայրուղու վրա, Վենեւսկի շրջանի Կոնչինկա բնակավայրի մերձակայքում (Տուլայի երկրամաս) բախվել են միկրոավտոբուսը եւ ԿԱՄԱԶ մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետեւանքով կա 1 զոհ, 9 վիրավոր: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը...
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով
Մայիսի 14-ին պաշտպանական կողմը հանդես կգա ճառով…
Ամենաշատ