News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում սա քաղաքական ավանդույթ է եւ քաղաքական վարքի միջոց, որն ուղղված է առկա իրավիճակից բնակչության որոշ լայն դժգոհությանը: Հունիսի 26-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի խոստումը` 2018 թվականին Հայաստանում թավշյա հեաղափոխություն կազմակերպելու մասին, եթե գործող նախագահ Սերժ Սարգսյանը փորձի այս կամ այն ձեւով իշխանության մնալ: 

Քաղաքագետի խոսքով` հասկանալի է, որ քաղաքական գործիչները փորձում են քաղաքական շուկայում այսպես աշխատել, բայց մյուս կողմից` երբ սա ասում են 25 տարի, ապա մեթոդը դադարում է արդյունավետ լինել: «Ես արդեն 15 տարի Հայաստանում եմ ապրում: Ճշգրիտ չեմ հաշվել, բայց հավանաբար, գրեթե մեկ ամսվա տարբերությամբ ինձ ինչ-որ մեկն այս 15 տարիներին անընդհատ հեղափոխություն է խոստանում»,- գժգոհեց Իսկանդարյանը: 

Փորձագետի համոզմամբ` Հայաստանում դժվար թե մարդ գտնվի, ով լրջորեն հավատում է, որ հեղափոխություն կիրականացվի` հատկապես հաշվի առնելով 20 տարի շարունակ նման խոստումների հաճախակիությունը: «Մարդիկ դրան սպասում են: Փորձում են մարդկանց այն արտադրանքը վաճառել, որը նրանք ցանկանում են գնել, բայց չէ՞ որ այլ հարց է, որ այս արտադրանքն արդեն ընդհանրապես չեն գնում: Ես չեմ կարծում, որ սա պետք է դույզն-ինչ լուրջ ընդունել, առավել եւս` եթե հնչեցրել է մի կուսակցություն, որը նույնիսկ չկարողացավ ԱԺ անցնել»,- եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ