News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հույս ունի, որ Թուրքիայի նախագահի թիկնապահները, որոնց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված Վաշինգտոնում ցուցարարների հետ ծեծկռտուքից հետո, G20 գագաթնաժողովի պատվիրակության կազմում չեն լինի։ Այս մասին Բեռլինում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Անկարայից մեր ստացած տեղեկության համաձայն՝ կարծում ենք, որ Վաշինգտոնի միջադեպին մասնակից անձինք Համբուրգ ուղեւորության ժամանակ չեն ուղեկցի Թուրքիայի նախագահին»,- ասել է նա։

Սակայն Շեֆերը չի հերքել լչրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, որ Գերմանիայի իշխանություններն Անկարայից պահանջել են պատվիրակության կազմում չներառել հետախուզվող թիկնապահներին։

«Գերմանիան կհոգա այն մասին, որ գագաթնաժողովի, ինչպես նաեւ այլ միջոցառումների ընթացքում հյուրերն ապահովված լինեն թիկնապահներով»,-ընդգծել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ