News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Կրասնոդարի քաղաքը աշխարհագրական տեսակետից մոտ է Հայաստանին ու բնակչության թվաքանակն էլ գրեթե նույնն է, ինչ Երեւանում։ Բացի դրանից այնտեղ բնակվում են մեր հայրենակիցներից շատերը, որոնք թե Ռուսաստանի, թե Հայաստանի քաղաքացիներ են։ Քաղաքի բնակչության կազմում հայերը երկրորդ խումբն են կազմում, ռուսներից հետո։

Նկատենք, որ աշխատավարձի մեծությամբ այդ տարածաշրջանը Ռուսաստանում վերին հորիզոնականները չի զբաղեցնում։ Ընթացիկ տարվա ապրիլի դրությամբ Մոսկվայում միջին ամսական նոմինալ աշխատավարձը գրեթե եռակի բարձր է, քան Կրասնոդարի երկրամասում։ Բայց սա դեռ տարբերության առումով ռեկորդ չէ ՝ Յամալո- Նենեցկի երկրամասում վարձկան աշխատողները կրասնոդարցիներից 3․7 անգամ շատ են ստանում ։

Աշխատավարձը ռուբլուց ասենք դոլարի վերածելն իմաստ չունի։ Մինչ Ռուսաստանում վերջին տարիներին աշխատավարձը աճում էր համեմատաբար դանդաղ տեմպերով, դոլարը զգալիորեն ամրապնդվել է։ Եվ այսպես, ապրիլի դրությամբ, երեք տարում  (Ռուսաստանի համար մինչճգնաժամային 2014-ից մինչեւ 2017 թ․)միջին ամսական նոմինալ աշխատավարձը Կրասնոդարի երկրամասում ավելացել է ընդամենը 8 տոկոսով։

Այդ նույն ժամանակաշրջանում դոլարը Ռուսաստանում ամրապնդվել է գրեթե 1․6 անգամ։ Արդյունքում կրասնոդարցու միջին աշխատավարձը դոլարով արտահայտված նվազել է մեկուկես անգամ։ Հայաստանում, նշված ժամանակաշրջանում, դոլարի փոխարժեքը ամրապնդվել է «ընդամենը» 17 տոկոսով։ Իսկ ահա միջին ամսական նոմինալ աշխատավարձը պաշտոնական տվյալներով աճել է գրեթե 20 տոկոսով։

Իսկ որքա՞ն է միջին աշխատողի գնողունակությունը։ Հունիսի դրությամբ, սոցիալական տեսակետից կարեւոր սննդամթերքի անվանացանկում երկու տարվա ընթացքում Կրասնոդարում կտրուկ թանկացել է «բուսական, չռաֆինացված արեւածաղկի յուղը»՝  գրեթե 1․6 անգամ։ Դրա «մրցակիցը»՝ սերուցքային յուղը, 1․2 անգամ է թանկացել։ Մաքուր (այսինքն եկամտահարկի գանձումով) աշխատավարձով Կրասնոդարում աշխատողը կարող էր ձեռք բերել նշված բուսական յուղի 275 լիտր ու 69 կգ սերուցքային յուղ, 81 կգ տավարի միս կամ էլ 98 կգ խոզի միս։

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության գների մասին տեղեկություններն այս տարվա սկզբից սահմանափակվում էին ընդամենը համեմատական մեծություններով՝ գործակիցներով։ Բացարձակ ցուցանիշները հիմա չեն հրապարակվում։ Դրա համար էլ օգտագործում ենք գների մասին վերջին տվյալները՝ անցած տարվա դեկտեմբերի դրությամբ։ Եվ այսպես վերոնշյալ քանակության տավարի կամ խոզի միս գնելու համար մեզ պետք է ավելի քան 200 հազար դրամ։ Բայց մեր երկրում աշխատավարձը, նույնիսկ պաշտոնական տարբերակով, շատ հեռու է այդ մակարդակից։ Ըստ հաշվարկների, ապրիլին Հայաստանում մաքուր միջին աշխատավարձը 130 հազար դրամ է։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ