News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հունիսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:

Հանդիպման ընթացքում Դավիթ Հարությունյանը ներկայացրել է Նախարարության գերակա ծրագրերը եւ դեսպանի հետ քննարկել Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ու ՀՀ աշխատանքային նոր օրենսգրքի մշակման աշխատանքներում համագործակցության հնարավորությունները:

Դեսպանը կարեւորել է  ՀՀ-ում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումների արդյունավետ ընթացքն ու այդ համատեքստում փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել :

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ