News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ գերագույն դատարանը համաձայնել է դիտարկել բողոքարկումը երկու ստորին ատյալնների որոշոմների վերաբերյալ, որոնք արգելափակել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրերը՝ վեց մերձավորարեւելյան երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելու մասին, փոխանցում է BBC-ն։

Միաժամանակ դատարանը հնարավորություն է տվել, որ այդ հրամանագրերից մեկի որոշ դրույթներ մասամբ ուժի մեջ մտնեն։ Մասնավորապես դատարանը բացատրել է, որ մուտքի սահմանափակման հրամանագիրը չի կարելի կիրառել նրանց նկատմամբ, ովքեր վաղեմի հարաբերություններ ունեն ԱՄՆ-ում բնակվող մարդկանց ու ամերիկյան ձեռնարկությունների հետ, բայց կարելի է կիրառել բոլոր մնացածի նկատմամբ։

Ընդհանուր հրամանագրի վերաբերյալ բողոքարկումը դիտարկվելու է հոկտեմբերին Գերագույն դատարանում։ Դրա քննման արդյունքներով պարզ կդառնա, արդյոք այդ հրամանագիրը կիրականացվի, թե ամբողջովին կչեղարկվի։ Բայց բողոքարկումը քննելու ու հրամանագրի որոշ դրույթների կիրառումը թույլատրելու հարցում դատարանի համաձայնության փաստն ինքնին Թրամփի կողմնակիցները ընկալել են որպես հաղթանակ։

Խոսքը Թրամփի  այսպես կոչված երկրորդ հակամիգրացիոն հրամանագրի մասին է։ Այդ հրամանագիրը նախատեսում է ԱՄՆ մուտքի 90-օրյա արգելք վեց մերձավորարեւելյան երկրների քաղաքացիների համար, նաեւ 120 օրյա արգելք ԱՄՆ-ում փախստականների ընդունման համար։

Երկրորդ հրամանագիրը պատրաստվել ու ստորագրվել է այն բանից հետո, երբ դատարանները դադարեցրել են նախորդի գործողությունը։ Երկրորդ հրամանագիրն ավելի մեղմ ձեւակերպումներ էր պարունակում, բայց այն նույնպես ագելափակվել էր դատարանների կողմից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ