News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի ներքին պարտքի պայմանները 2016-ին ավելի շահավետ են դարձել։ Այս մասին ասվում է 2016-ին Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակի նկարագրության մեջ, որը կցված էր պետբյուջեի կատարման մասին հաշվետվությանը։ Հաշվետվության քննարկումը սկսվել է հունիսի 26-ին ԱԺ-ում։

Եվ այսպես, պետական պարտատոմսերի միջին եկամտաբերությունը 2016-ին նվազել է 13․99 տոկոսից մինչեւ 13․15 տոկոս  (եկամտաբերության նվազումը նշանակում է ավելի քիչ ծանրաբեռնվածություն պետության համար) ու դրանց միջին ժամկետայնությունը աճել է 2065-ից մինչեւ 2208 օր։ Պետական պարտատոմսերի ընդհանուր ծավալը  շրջանառության մեջ կազմել է 508․3 մլրդ դրամ (2015-ին 320․8 մլրդ դրամ)։

Եկամտաբերության կրճատումը պայմանավորված է եղել նաեւ ԿԲ վերաֆինանսավորման դրույքի նվազումով եւ (որպես հետեւանք) նաեւ ընդհանուր շուկայական դրույքների նվազումով։

Հայաստանի պետական պարտատոմսեր պահողները նախկինի պես գրեթե բոլորը ռեզիդենտներ են։ 2015-ին ոչ ռեզիդենտների մասնաբաժինը կազմում էր 0․2 տոկոս, իսկ 2016-ին՝ 1․6 տոկոս։ Դա պայմանավորված է արտասահմանից տեղական Nasdaq OMX ֆոնդային բորսայից պետական պարտատոմսերի գնման համար պայմանների հեշտացումով։

2016-ի վերջի դրությամբ, ներքին պետական պարտքի ընդհանուր ծավալը կազմել է 550 մլրդ դրամ։

Ընդ որում 2016-ին պետական պարտատոմսերի թողարկումը աճել է։ Եթե 2015-ին պետբյուջեի պակասուրդը ֆինանսավորվում էր ներքին աղբյուրներից 4․7 տոկոսով, ապա 2016-ին՝ արդեն 38․6 տոկոսով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ