News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հայտնաբերվել են 10 զանգվածային գերեզմանափոսեր։ Reuters-ի փոխանցմամբ գերեզմանափոսերը հայտնաբերվել են Կամուինա Նսապուի զինյալների ու զինվորականների բախումների տարածքում։ Այսպիսով, Կասաի տարածաշրջանում անցած տարվա օգոստոսից հայտնաբերված զանգվածային գերեզմանափոսերի քանակը հասել է 52-ի։

Ռազմական դատախազ, գեներալ Ջոզեֆ Պոնդեն հայտնել է լրագրողներին, որ ամենայն հավանականությամբ Կամուինա Նսապուի զինյալներն են այդ մարդկանց սպանել ու դիերը լցրել ընդհանուր գերեզմանափոսի մեջ։

Զինվորականների ու Կամուինա Նսապուի զինյալների միջեւ բախումների հետեւանքով ավելի քան 3000 մարդ է զոհվել։ Մոտ 1․3 մլն մարդ էլ ստիպված է եղել լքել  իրենց տները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ