News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է.«Ավանդույթի համաձայն, ՀՀԿ խմբակցությունում հազվադեպ են լինում մեծամասնությունից տարանջատվողներ՝ թիմի դիրքորոշումից շեղվելը, այլ կերպ քվեարկելն այստեղ արգելված են։ Սակայն որոշ նորեկներ, հավանաբար, դեռ լավ չեն յուրացրել այս կանոնը՝ ԱԺ առաջին իսկ նիստում Վահան Հարությունյանը, Սերժ Սարգսյանի ընկերոջ՝ «Միկմետալի» Միշայի որդին, դեմ քվեարկեց Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքին, քանի որ առաջարկներ էր արել, որոնք չէին ընդունվել:

«Չի՞ արժանացել արդյոք կուսակցության նախատինքին՝ չենթարկվելով չգրված օրենքներին, թե՞ ինքն արտոնյալ է, եւ իրեն ամեն ինչ կարելի է» մեր լրագրողի հարցին ի պատասխան, Վահան Հարությունյանը նախ զարմացել է, թե նման կարգեր ՀՀԿ-ում գոյություն չունեն։ «Իսկ որտե՞ղ է նման բան գրված, կներեք»։ Ապա վստահեցրել է, որ իր քվեարկությունը խնդրո առարկա չի դարձել:

Նորաթուխ պատգամավորն ասել է նաեւ, որ ակտիվ պատգամավոր է լինելու, տնտեսական նախագծեր է ներկայացնելու, սակայն չի մանրամասնել, թե ինչ նախագծեր: «Նախագահի մտերիմը լինելուց բացի, էլ ո՞ր արժանիքի համար են իրեն ընդգրկել ՀՀԿ ցուցակում» հարցին էլ ընդհանրապես չի պատասխանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Երևանում կայանալիք համազգային հանրահավաքին
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը տեղեկացնում է, որ մասնակցելու է մայիսի...
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Եղել են նաեւ դեպքեր, երբ ՏԻՄ մարմիններից ժողովներ են կազմակերպել այս օրերի...
«Զգացողություն է, երբ զավակը լսում է հոր ձայնը». Արցախցիները Նոր Հաճնում սպասում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ...
Վերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Չարենցավանից մեկնարկել է և ի աջակցություն երթեր են մեկնարկել Հայաստանի տարբեր…
Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան. մեզ ազդակ են հղում միանալու. Բագրատ Սրբազանը հեգնեց
Բոլոր խորհրդարանական ու արտախորհրարանական ուժերը ներկա են այստեղ. Այս...
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Բոլորդ տեսել եք նշանավոր ֆիլմը՝ «Իշխանություն-1», «Իշխանություն-2»: Մեզ են միացել այդ ֆիլմի...
Ամենաշատ