News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ժամանակ առ ժամանակ, սովորաբար` շաբաթը մեկ-երկու անգամ, տեղեկատվություն է հայտնվում փոխհրաձգության, կրակոցների, փողոցային խուլիգանության, ծեծկռտուքի, քաշքշուկի մասին: Բնականաբար, նման միջադեպեր տեղի են ունենում նաեւ այլ երկրներում, այդ թվում՝ շատ զարգացած: Բայց հետխորհրդային երկրներում կատարվող նման դեպքերն ունեն մի առանձնահատկություն. դրանց, որպես կանոն, խառնված են լինում կա՛մ պաշտոնյաները (նույն իրենք՝ բիզնեսմենները), կա՛մ նրանց հարազատները:

Պատճառն, ինձ թվում է, շատ պարզ է. անպատժելիությունը, «հաբռգածությունը», ցինիզմը համարվում են «հաջողության բաղադրիչներից» մեկը: Ինչի՞ համար է մարդը ձգտում պաշտոնի. Հայաստանում եւ հետխորհրդային այլ երկրներում այդ հարցի պատասխանը միանշանակ է՝ փողի: Բայց կա նաեւ հաջորդ հարցը՝ իսկ նրա ինչի՞ն է պետք փողը: Միաժամանակ երկու ննջարանում քնել հնարավոր չէ, ժամը մեկ քյաբաբ ուտելը նույնպես չի տեղավորվում բնական կարիքների բավարարման շրջանակներում: Ուրեմն կա ավելի «վեհ» նպատակ. մարդկանց վրա «վերխ վերցնել», ապացուցել, որ դու «վերնախավին» ես պատկանում: Ինչո՞վ, ինչպե՞ս. նախեւառաջ՝ անպատժելի կրիմինալ վարքով:

Ապօրինությամբ ինքնահաստատվելն ընդհանրապես հատուկ է հայաստանյան մշակույթին: Եթե դու այն աստիճանի «լավ տղա» ես, որ շրջադարձ կատարելիս երկու հոծ գիծ ես անցնում եւ խցանում ստեղծում (եթե, իհարկե, տեսախցիկ չկա), կամ՝ եթե այդքան «շուստրի» ես, որ կարողանում ես հարկերը թաքցնել, դա, ինչ խոսք, արդեն ինքնին խոսում է քո «արժանիքների» մասին եւ մոտեցնում է քեզ «վերնախավին»:

Բայց բուն «վերնախավ» լինելու համար նման բաներն ակնհայտորեն քիչ են: Վերնախավի «մարտական մկրտությունն» է ատրճանակ (ցանկալի է, իհարկե, ինքնաձիգ) վերցնելը, Երեւանի, Գյումրիի կամ որեւէ այլ քաղաքի փողոց դուրս գալն ու աջուձախ կրակելը: Այս պարագայում դու յուրային ես դառնում «վերնախավում»:

Բա էլ ինչի համար է «պապան» պաշտոն եւ փող ձեռք բերել, եթե «լավ տղեն» չկարողանա «պատժել իրեն նեղացնողներին»: Դա մի կողմից, իհարկե, պետության թուլությունն է, որ չի կարողանում սաստել այս միջավայրի երիտասարդներին, մյուս կողմից էլ՝ պաշտոնյաներն ու մեծահարուստներն իրենց զավակներին դաստիարակում են կրիմինալ արժեքային համակարգի ոգով:

Ինքնին պաշտոն ունենալն ու հարուստ լինելը ամոթ բան չէ: Աննորմալ է, երբ դրանք ծառայում են ոչ թե մարդկանց օգտակար լինելու, այլ «գողական մեթոդներով» ինքնահաստատվելու համար: Եվ շատ բնական է, որ այդ ինքնահաստատումը ժամանակի ընթացքում բումերանգի էֆեկտ է տալիս: Դեռ լավ է, երբ բումերանգը խփում է հենց «հաբռգածներին», ոչ թե նրանց երեխաներին եւ թոռներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ