News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունը, թեեւ որոշ փոփոխություններով, չի կարող լինել մեր ազգային հիմնը, որովհետեւ չունի հայկական բովանդակություն, այլ արտահայտում է իտալական ազատագրական պայքարի ոգին: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պետական խորհրդանիշների փոփոխությունների հարցերով զբաղվող մասնագիտական հանձնաժողովի անդամ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն, մշակութաբան Գագիկ Մանասյանը՝ հավելելով, որ օրհներգի տեքստի, եւ երաժշտության փոփոխության անհրաժեշտություն կա:

«Երաժշտությունը նույնպես օտարածին է, Գլազունովի «Ռայմոնդա» բալետի 4-րդ եւ 9-րդ մասերին շատ խիստ նմանություն կա: Դա հարուստ երաժշտություն չի՝ 4 տակտանի, գերմանական  ազդեցությամբ եւ չունի այն հերոսականություն, հիմնի կանոններին համապատասխան գրված չի»,-ասաց նա:

Մանասյանի խոսքով, Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը նույնպես հիմնի օրենքներով գրված չէ եւ ունի այլ բովանդակություն:

Իսկ ահա Արամ Խաչատրյանի երաժշտությունը (խոսքը Խորհրդային Հայաստանի հիմնի մասին է-խմբ), ըստ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի, գրված է դասական օրհներգի բոլոր կանոններով: Գագիկ Մանասյանն  առաջարկեց բառերը փոխելով՝ այն դարձնել պետական օրհներգ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ