News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրավաբանական լեզվի առկայությունը դեռեւս չի նշանակում, որ այն քաղաքացիների համար պետք է բարդ ու անհասկանալի լինի` տրամաբանության բացակայությամբ եւ մեծ թվով ավելորդաբանություններով: Այս մասին հունիսի 27-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հրապարակախոս Կարինե Հակոբյանը:

Նրա խոսքով` սա հատուկ է արվել, որպեսզի իրավաբանությունից հեռու մարդիկ չհասկանան խոսքն ինչի մասին է, որն է կառավարության ծրագրի էությունը: «Ամեն ինչ սկսվում է ազգային արմատներից: Եթե դու սկզբունքներ ունես, եւ եթե մենք այս սկզբունքներից հեռացել ենք, որոնցից մեկը  մտքի, լեզվի եւ գործի միջեւ կապն է, խոսելն ավելորդ է: Հազարավոր տարիներ առաջ հայ ժողովրդի սկզբունքներից մեկը լավ մտքերն էին, լավ խոսքը, լավ գործը»,- դժգոհեց Հակոբյանը: Հրապարակախոսի կարծիքով` այս կամ այն օրենքի վկայակոչումը չպետք է քաղաքացիներին շեղի օրենքների եւ ընդհանրապես կառավարության ծրագրի էությունը հասկանալուց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ