News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եվրասիական Զարգացման Բանկը (ԵԶԲ) Արդշինբանկին տրամադրել է վերականգնվող վարկային գիծ 20 միլլիոն ԱՄՆ դոլարի չափով եւ 3 տարի ժամկետով: «Արդշինբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը եւ ԵԶԲ-ի Ակտիվների եւ պարտավորությունների գծով տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոեվը համապատասխան պայմանագիրը ստորագրեցին սույն թվականի հունիսի 28-ին:

Միջոցները նախատեսված են ֆինանսավորելու Արդշինբանկի հաճախորդների արտաքին առեւտրային գործարքները ԵԶԲ անդամ պետություններում: Վարկն ամբողջությամբ ուղղվելու է ԵԶԲ անդամ պետությունների միջեւ արտահանման եւ ներմուծման գործարքների ֆինանսավորմանը:

Ֆինանսավորումը կատարվում է ԱՄՆ դոլարով, Եվրոյով, ՌԴ ռուբլով կամ ԵԶԲ պետությունների այլ արժույթներով:

Պայմանագիրը կնպաստի ԵԶԲ անդամ պետությունների միջեւ առեւտրի ընդլայնմանը՝ ստեղծելով նախապայմաններ պետությունների ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման համար:

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշորագույն բանկը եւ ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s եւ Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:

Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) Ռուսաստանի եւ Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին հիմնադրված միջազգային ֆինանսական կառույց է, որը կոչված է նպաստելու անդամ պետությունների միջեւ շուկայական տնտեսական հարաբերություններ խթանմանը եւ դրանց միջեւ կայուն տնտեսական աճի եւ առեւտրատնտեսական կապերի զարգացմանը: ԵԶԲ կանոնադրական կապիտալը 7 միլիարդ ԱՄՆ դոլար է: ԵԶԲ անդամ պետություններն են Հայաստան Հանրապետությունը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնությունը Տաջիկստանի Հանրապետությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը (ֆոտո)
Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը...
Ամենաշատ