News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ավստրալացիների զգալի քանակություն իրեն չի ասոցացնում որեւէ կրոնի հետ։ Եթե 2011-ին այդպես էր համարում ավստրալացիների 22 տոկոսը, ապա 2016-ին արդեն 30 տոկոսը, հայտնում է Newsru-ն։

Ըստ 2016-ի վերջին մարդահամարի տվյալների՝ երկիրը բազմադավանանք է, քրիստոնեությունն ամենատարածված կրոնն է , այն դավանում է ավստրալացիների 52 տոկոսը։

 Մարդահամարի ժամանակ կրոնի պատկանելիության մասին տողում պահանջվում էր նշել դավանանքը։ Ավստրալացիների գրեթե մեկ երրորդը հայտնել էր, որ որեւէ կրոն չի դավանում։ Այսպիսով ոչ կրոնապաշտ ավստրալացիները առաջին տեղում են հայտնվել։ Նրանց հաջորդում են կաթոլիկները (22,6%) ու անգլիկանները (13,3%)։ Իսլամ դավանելու մասին հայտնել է բնակչության 2․6 տոկոսը, իսկ բուդդայականություն՝ 2․4 տոկոսը։

Բյուրոն նշում է, որ վերջին 50 տարիներին քրիստոնյաների թիվը նվազել է, եթե 1966-ին ավստրալացիների 88 տոկոսն էր իրեն քրիստոնյա համարում, ապա 1991-ին՝ 74 տոկոսը, իսկ 2016-ին այդ ցուցանիշն ավելի է նվազել։

Ընդ որում Ավստրալիայում սկսել են տարածվել սիկհականությունը, իսլամն ու բուդդայականությունը։ Հինդուականությունը զգալի աճ է ունեցել 2006-2016 թ թ։

Ավստրալիայում 2011-ի մարդահամարի տվյալներով 24 մլն մարդ է բնակվում, որոնցից մոտ 670 հազարը բնիկներն են։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ