News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում դեռահաս աղջիկը տուն է վերադարձել անհետացումից մեկ տարի անց։ Նրա ծնողները դա հրաշք են համարում։ Անհետացած աղջկան հայտնաբերելու հարցում օգնել է Facebook-ը։ 17-ամյա աղջիկը, որը աուտիզմով է տառապում, հենց սոցցանցի միջոցով է կապվել մի անծանոթ կնոջ հետ ու նրանից օգնություն խնդրել։ Աղջիկը գրել էր, որ իրեն պահում են իր կամքին հակառակ ու ուղարկել էր այն տան լուսանկարը, որտեղ ինքը գտնվում է, ինչի շնորհիվ էլ ոստիկանները կարողացել են հայտնաբերել նրան։

Ոստիկանությունը ձերբակալել է 31-ամյա Մայքլ Ռեն Վիսոլովսկուն, որը բռնությամբ աղջկան իր տանն էր պահում։ Նրան առաջադրել են մի քանի մեղադրանքներ՝ այդ թվում երեխաների հետ դաժան վարվեցողության համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ