News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված  «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հանրային քննարկումների շրջանակում հունիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման մասնակիցներին ծանոթացրել է ծրագրերով ընձեռվող հնարավորություններին, պայմաններին և առավելություններին: Տեսակետներ և կարծիքներ են փոխանակվել առաջարկվող ծրագրերի ներդրման վերաբերյալ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին՝ ընդգծելով, որ ծրագրերի ամբողջական փաթեթը կազմելիս հաշվի կառնվեն նաև հնչած կարծիքներն ու առաջարկները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ