News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի առաջին խոշոր արեւային կայանի կառուցման հայտեր են ներկայացրել ավելի քան 20 հավակնորդներ: Այս մասին հունիսի 28-ին էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը հայտարարեց գերմանական KfW բանկի վարկային սեմինարի ժամանակ` կապված «Աջակցություն վերականգնվող էներգիային» ծրագրի հետ:

Նրա խոսքով` կայանի շինարարության հայտերի ընդունման առաջին փուլն ավարտվել է հունիսի 27-ին: Հավակնորդ ընկերությունների աշխարհագրությունը ամենաընդարձակն է` Հարավային Կորեա, Ճապոնիա, Իրան, Հարավային Աֆրիկա, Գերմանիա, ԱՄՆ եւ այլն: «Մենք մասնակիցների միջին թիվ էինք ակնկալում` 6-8, սակայն այսպիսի հոսքը մեզ շատ ուրախացրեց»,- խոստովանեց Հարությունյանը: Նա հիշեցրեց, որ խիստ պահանջներ են ներկայացված` էներգետիկները պետք է առնվազն 100 ՄՎտ հզորությամբ արեւային կայանների կառուցման փորձ ունենան, այդ թվում` ոչ պակաս, քան 50 ՄՎտ հզորությամբ 1 կայան:

Նշենք, որ «Մասրիկ-1» արեւային կայանի նախագծային հզորությույնը պետք է 55 ՄՎտ կազմի: Կհաղթի այն ընկերությունը, որը կառաջարկի էլեկտրաէներգիան վաճառել ամենացածր սակագնով եւ դրա հետ մեկտեղ` կհամապատասխանի բոլոր տեխնիկական պահանջներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ