News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում իրավիճակի, Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ կիրառելու եւ բերման ենթարկելու տեղեկությունների, ինչպես նաեւ փաստաբաններ Իննեսա Պետրոսյանի, Արայիկ Պապիկյանի եւ Արա Ղարագյոզյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի հեռախոսամարին  ստացված մի շարք հաղորդումների հիման վրա, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այս պահին Պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանության Նոր Նորքի բաժնում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 28-ին, Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով դատավարության ընթացքում բախում էր տեղի ունեցել ամբաստանյալների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները բռնի ուժով հեռացրել էին ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին եւ Սմբատ Բարսեղյանին: Այս ամենը տեսնելով՝ դահլիճում գտնվող հարազատները սկսել էին գոռգոռալ եւ հարվածել ապակիներին: Կարգադրիչները հեռացրել էին հարազատներից մի մասին:

Բացի այդ, ոստիկանները բերման են ենթարկել «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի եղբայրը: Փաստաբան Արայիկ Պապիկյանի փոխանցմամբ, երիտասարդին բերման ենթարկելու ժամանակ դատարանից նրան բռնությամբ են դուրս հանել եւ բակում գտնվող փաստաբանները փորձել են քաղաքացուն օգնություն ցուցաբերել, սակայն ոստիկանները հարձակվել են փաստաբաններ Լուսինե Սահակյանի, Արայիկ Պապիկյանի, Ինեսա Պետրոսյանի, Մուշեղ Շուշանյանի, Տիգրան Հայրապետյանի եւ Արա Զաքարյանի վրա: Ոստիկանները քաշքշել են նաեւ փաստաբաններին:

Փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Մուշեղ Շուշանյանը ոստիկանության բաժանմունք են գնացել, որ իրավական օգնություն ցույց տան բերման ենթարկված երիտասարդին:

Տպել
Ամենաշատ