News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Սերբիայի վարչապետի թեկնածու Անա Բրնաբիչը հայտնել է, որ իր ապագա կառավարության նպատակն է լինելու երկրի անդամակցությունը ԵՄ-ին։ Այս մասին Բրնաբիչը հայտնել է երկրի խորհրդարանում, որը պետք է մինչեւ շաբաթվա վերջ քվերակություն իրականացնի նրա թեկնածության շուրջ, հայտնում է AP-ն։

Նա նշել է, որ կառավարությունը վարելու է հավասարակշռված քաղաքականություն՝ ձգտելով լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Չինաստանի հետ։ «Ժամանակը ցույց կտա, թե որքանով մեզ կբավականացնի համարձակությունը՝ ընդլայնել սահմանները։ Եկել է քայլ առաջ անելու ու մեր հասարակությունը, երկիրն ու տնտեսությունը 21-րդ դար առաջնորդելու ժամանակը։ Եթե մենք չօգտվենք այդ հնարավորությունից, երկրորդը կարող է եւ չլինել»,- նշել է նա։

Եթե խորհրդարանը հաստատի Բրնաբիչի թեկնածությունը, նա կդառնա Սերբիայի առաջին կին վարչապետը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ