News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

 2 մլրդ մարդ կարող է մինչեւ 2100 թփախստական դառնալ օվկիանոսի մակարդակի բարձրացման ուկլիմայական փոփոխությունների պատճառով։ Նոր հետազոտության տվյալներով, դա աշխարհի բնակչության մոտ մեկ հինգերորդ մասն է լինելու,  որն ապրում է հիմնականում ափամերձ տարածքներում, գրում է Daily News-ը։

«Դա տեղի կունենա ավելի շուտ քան մենք կարծում ենք»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Չառլզ Գեյսլերը։

ՄԱԿ-ի տվյալներով մինչեւ 2100 թ․ Երկրի բնակչությունը կհասնի 11 մլրդ-ի։ Օվկիանոսի մակարդակի բարձրացմանը զուգահեռ՝ կկրճատվեն բնակության համար պիտանի տարածքները։

Հետազոտողները համարում են, որ մինչեւ 2060 թ․ այդ խնդիրները կխորանան կլիմայի փոփոխությունների պատճառով ու կհանգեցնեն 1․4 մլրդ փախստականների։ Գեյսլերը համարում է, որ մինչեւ 2100 թ․փախստականների թիվը կարող է 2 միլիարդի հասնել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ