News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանը 95-րդ տեղն է զբաղեցնում ռազմական ուժի 2017-ի վարկանիշում, որը կազմել է Global Firepower վերլուծական կենտրոնը։ Վարկանիշում ընդգրկվել են 132 երկրներ։ Հայաստանը 95-րդ տեղում է, իսկ նրա հարեւաններ Վրաստանն ու Ադրբեջանը՝ համապատասխանաբար 80-րդ ու 59-րդ տեղերում։

Առաջին հնգյակում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանն ու Ֆրանսիան։ Թուրքիան 8-րդ տեղում է, իսկ Իրանը՝ 20-րդ։

Վարկանիշը կազմվել է 50 գործոնների հիման վրա՝ այդ թվում երկրի պոտենցիալ հնարավորությունները ցամաքում, օդում ու ջրում։ Հաշվի են առնվել նաեւ մարդկային ռեսուրսները, ֆինանսները, աշխարհագրական դիրքը։ Ընդ որում հիմնականում հաշվի է առնվել սպառազինումների բազմազանությունը, այլ ոչ թե քանակը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ