News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԿՀՎ նախկին գգործակալը Իտալիա կվերդառնա այս շաբաթ, որպեսի իր երեք տարվա ազատազրկումը կրի՝ 14 տարի առաջ Միլանում մուսուլման հոգեւորականի առեւանգմանը մասնակցելու համար, հայտնում է AP-ը։

Սաբրինա դե Սոուզան Իտալիա է ուղեւորվելու շաբաթվա վերջին։ Նրա խոսքով, հիմա նա գտնվում է ԱՄՆ-ում բուժման նպատակով։ Իտալական դատարանը վճռել է, որ Դե Սոուզան մասնակցել է որոշակի գործողությունների՝ ԱՄՆ հակաահաբեկչական ծրագրի շրջանակում, որը սկսվել է 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո։ Ծագումով պորտուգալացի ամերիկուհին կալանավորվել է Լիսաբոնի օդանավակայանում 2015-ին, բայց ազատ է արձակվել մարտին, երբ Իտալիան հրաժարվել է նրա արտահանձնման մասին իր պահանջից։

Իտալիայի նախագահը նրան մասնակի ներում է շնորհել, մեկ տարով կրճատելով դատավճիռը։ Բանտարկության փոխարեն նա կարող է հանրօգուտ աշխատանքների ձեւով կրել իր պատիժը։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ