News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ֆլորիդայում, Walt Disney World ժամանցային պուրակում կհայտնվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսքով խոսող ռոբոտ, գրում է Lenta-ն։

Դոնալդ Թրամփի մեխանիկական տիկնիկը կհամալրի «Նախագահների դահլիճի» ցուցանմուշների հավաքածուն։ Թրամփն անձամբ է գրելու այն ճառը, որը արտասանելու է ռոբոտը։ «Մենք սերտ համագործակցում ենք Սպիտակ տան գործող, ինչպես նաեւ նախկին վարչակազմերի հետ»,- նշել է Disney Parks –ի խմբագրական կոնտենտի տնօրեն Թոմաս Սմիթը։

«Նախագահների դահլիճը» բացվել է 1971-ին։ Այնտեղ գտնվում են ԱՄՆ բոլոր նախագահների տիկնիկները՝ Ջորջ Վաշինգտոնից սկսած մինչեւ Ռիչարդ Նիքսոն։ Երբ ԱՄՆ-ում նոր նախագահ է ընտրվում՝ ցուցանմուշները համալրվում են։ Հիմա ատրակցիոնը փակ է՝ վերանորոգման աշխատանքների համար։ Ակնկալվում է, որ այն կբացվի մինչեւ 2017-ի վերջ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ