News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն խստացնում է երկիր ժամանող միջազգային ավիաչվերթների անվտանգությունը։ «Ամերիկայի ձայն»-ը հաղորդում է, որ ներքին անվտանգության նախարարության ծրագիրը չի ենթադրում անմիջապես արգելք սահմանել օդանավում նոթբուքերի ու մեծ չափեր ունեցող մյուս էլեկտրոնային սարքավորումների վրա։

Աղբյուրը հաղորդել է, որ անվտանգության նոր պահանջները բավարարել չկարողացող ավիաուղիներում կարող է արգելվել ձեռքի ուղեբեռով էլեկտրոնիկա տեղափոխել։

Եվրոպացի եւ ամերիկացի պաշտոնական ներկայացուցիչները Reuters գործակալությանը հայտնել են, որ ավիաուղիները խստացված զննում պետք է սահմանեն 21 օրվա ընթացքում ՝ պայթուցիկ սարքեր հայտնաբերելու եւ 120 օրում ծրագրում նշված բոլոր մյուս պահանջները կատարելու նպատակով, այդ թվում՝ ավիաուղու ուղեւորներին ավելի մանրակրկիտ զննելու կետը։ 

Խստացված միջոցները կարող են ազդել 105 երկրներից 180 ավիաուղիների վրա արդեն այս ամառ։ Միջինում, ծրագիրը կվերաբերի օրական 2 հազար թռիչքի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ