Թափացիկությունը լինելու է կառավարության գործունեության կարեւորագույն չափանիշներից մեկը: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, կառավարությանում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, այն պետք է լինի ոչ միայն աշխատաոճ, այլեւ ՀՀ Սահմանադրության վերափոխված պահանջներին համապատասխանելու ու նոր քաղաքական մշակույթ ձեւավորելու մեր ընդհանուր ջանքը:

Սերժ Սարգսյանը նշեց, որ գործադիրից յուրքանաչյուրն անձամբ պետք է չափանիշներ սահմանի ու օրինակ ծառայի ուրիշների համար. «Ձեզնից է կախված ոչ միայն ձեզ վստահված ոլորտի, այլեւ մեր ընդհանուր առաջաընթացը, դուք եք սահմանելու այդ առաջընթացի դինամիզմն ու տեմպը»:

ՀՀ նախագահի ներկայացմամբ, կառավարությունը հաջողություն է արձանագրել այն ոլորտներում, որտեղ մեր քայլերը մանրամասն ներկայացրել ենք հասարակությանը. «Որքան էլ ցավոտ են եղել այդ փոփոխություններըը, հասարակությունը հստակ գիտակցել է դրանց կարեւորությունը եւ ընդունել է դրանք: Միգուցե սկզբում դժկամությամբ, բայց այդուհանդերձ ընդունել է: Կառավարության անդամները երբեք չպետք է զլանան իրենց անելիքը ներկայացնել հասարակությանը: Այդպիսի մի աշխատանք ունենք իրագործելու համայնքների խոշորացման ծրագիրն իրագործելու ուղղությամբ: Մենք պետք է հետեւողականորեն բացատրենք այս բարեփոխման անհրաժեշտությունը:

ՀՀ նախագահն ասաց, որ թափանցիկության հիմնական նպատակը պետք է լինի կոռուպցիայի ու հովանավորչության վերացումը, պետական ծախսերի, գնումների համակարգը պետք է լինի ամբողջովին վերահսկելի ինչպես խորհրդարանի, այնպես էլ  ողջ հասարակության համար. «Այժմ ներդնում ենք կոռուպցիայի դեմ պայքարի նոր եւ բավականին ազդեցիկ միջոցներ եւ այդ միջոցները պետք է համադրվեն մեր նպատակասլաց աշխատանքի հետ»: