News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Beeline-ի աջակցությամբ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունն երկրորդ անգամ կանցկացնի Հայկական PR մրցանակաբաշխությունը, որը  տեղի կունենա հուլիսի 18-ին:

Մրցանակաբաշխության նպատակն է զարգացնել եւ տարածել Հայաստանում գրագետ հաղորդակցության մշակույթը հանրային կապերի (PR)  մասնագետների,  ԶԼՄ-ների եւ հասարակության տարբեր շերտերի միջեւ, նպաստել PR մասնագետների ակտիվ դերակատարությանը քաղաքական-հասարակական գործընթացներում, հանրային կյանքում: Հայկական PR մրցանակաբաշխությունն օգնում է նոր չափանիշներ սահմանել հանրային կապերի պատասխանատուների համար, խթանում է առողջ մրցակցությանը մասնագիտական դաշտում, եւ առաջարկում լինել առավել ստեղծագործ, ինքնատիպ ու առաջադեմ:

Հայկական PR մրցանակաբաշխության ավանդական անվանակարգերին`Տարվա մամուլի քարտուղար, PR իրադարձություն, Իմիջային PR, Հրապարակային գործիչ, Քաղաքական գործիչ, Մշակութային PR, Տարվա ԶԼՄ, Պետական կառույց, Ճգնաժամային կառավարում, PR նախաձեռնություն, Ֆինանսական PR, Հայկական բրենդ, ավելացել են եւս երկուսը՝ Նորարարական PR եւ PR տեխնոլոգիա, որոնք միտված են հանրային կապերի ոլորտում նպաստել բարձր պրոֆեսիոնալիզմի խթանմանը:

«Յուրաքանչյուր ընկերություն պետք է կարեւորի հասարակության հետ շփումը, կրի սոցիալական կորպորատիվ պատասխանատվություն եւ իրազեկի առաջարկվող ծառայությունների մասին: Գրագետ եւ թափանցիկ աշխատելաոճը յուրաքանչյուր ընկերության առաջընթացի հիմքն է: Պրոֆեսիոնալ PR մասնագետների գործունեությամբ է պայմանավորված ընկերության, կառույցի, գերատեսչության ու կազմակերպության դրական կերպարի ձեւավորումը եւ հրապարակային գործելաոճը՝ ի շահ հասարակության», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Նախորդ տարի առաջին անգամ իրականացված Հայկական PR մրցանակաբաշխությունը նոր շունչ հաղորդեց Հայաստանում հանրային կապերի ոլորտին՝ դնելով այն զարգացման բոլորովին նոր ուղենիշերի վրա: Այս տարի եւս մրցանակաբաշխությունը միտված է լինելու մասնագիտական դաշտում առողջ մրցակցությանը, ստեղծագործականությանը, ինքնատիպ եւ առաջադեմ մտածողության զարգացմանը խթանելուն: PR մրցանակաբաշխության կարեւորագույն նպատակը հասարակությանը, գերատեսչություններին, ծառայություն մատուցողներին, քաղաքական եւ հասարակական գործունեություն ծավալողներին բարձրաձայնել եւ տեղեկացել PR երեւույթի, PR գործիքի ու տեխնոլոգիայի, հաղորդակցական գործընթացի կառավարման անհրաժեշտության մասին»,- նշում է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:

Հանրային կապերի լավագույն մասնագետներին եւ ոլորտի զարգացմանը նպաստող անհատներին ըստ արժանվույն գնահատելու, դաշտում առկա խնդիրներն ու բացթողումները բացահայտելու, ինչպես նաեւ  իրականացված ծրագրերն ու ձեռքբերումներն ամփոփելու նպատակով՝  «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ը, ինչպես նախորդ տարի, այս տարի եւս, համակողմանի ուսումնասիրության է ենթարկել ոլորտը: Հետազոտական աշխատանքների ընթացքում իրականացվել են հարցումներ թիրախային խմբերի հետ, մշտադիտարկման են ենթարկվել գերատեսչությունների աշխատանքն ու պետական, հանրային գործիչների գործունեությունը, ի մի են բերվել Հայաստանում հանրային կապերի ոլորտում իրականացված լավագույն ծրագրերն ու միջոցառումները:

Հայկական PR մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
Ամենաշատ