News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանի պատգամավորների էլեկտրոնային փոստերը կիբերհարձակման են ենթարկվել։ Այս մասին հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ վկայակոչելով «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։

Հեռուստաընկերության տվյալներով՝ երեկ վրացի պատգամավորներից շատերը կիբերհարձակման մասին հաղորդագրություններ են ստացել, որտեղ նրանց խնդրում էին զերծ մնալ էլեկտրոնային փոստն օգտագործելուց։

«Հաղորդագրություններ, թվում է, ստացել են բոլոր խորհրդարանականները։ Ըստ երեւույթին, հարձակում է տեղի ունեցել, շատ վիրուսային հղումներ կան եւ դա սպառնում է համակարգի պաշտպանությանը։ Երեկ մեզ հայտնեցին սահմանափակումների մասին, իսկ այսօր հայտնեցին, որ ամեն ինչ հարթվել է»,-ասել է ընդդիմադիր «Շարժում հանուն ազատության-Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Սերգո Ռաթիանին։ 

Տվյալներ չկան, թե կոնկրետ ով է կոտրել պատգամավորների կամ առհասարակ խորհրդարանական սերվերից օգտվողների էլեկտրոնային փոստերը։ Վրաստանի ՆԳՆ-ում հայտարարել են, որ փորձում են պարզաբանել իրավիճակը։

Նախօրեին հարձակման է ենթարկվել նաեւ դանիական APM Terminals ընկերությունը, որին պատկանում է Վրաստանի Փոթի նավահանգիստը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ