News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գոռ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական:

Այս մասին նա գրառում է արել Facebook-ի իր էջում, գրելով. «Հարգելի գործընկերներ, տեղեկացնում եմ, որ հունիսի 28-ից ստանձնել եմ ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդականի պարտականությունները:

Նման պատասխանատու աշխատանքն ինձ վստահելու համար շնորհակալություն եմ հայտնում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Վստահեցնում եմ, որ ունեցածս մասնագիտական փորձառությունը, հմտություններն ու գիտելիքները ներդնելու եմ ՀՀ գլխավոր դատախազության գործունեության հրապարակայնության էլ ավելի բարձրացմանը, զանգվածային լրատվամիջոցների եւ լրագրողների հետ սերտ գործընկերային հարաբերությունների զարգացմանը:

Շնորհակալություն եմ հայտնում նաեւ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդին, վերջինիս աշխատակազմին եւ հատկապես ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանին, ում մամուլի քարտուղարը լինելու պատիվն եմ ունեցել անցած 15 տարիներին՝ սկսած քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման առաջին ամիսներից: Այն ինձ հնարավորություն է տվել համեստ ներդրում ունենալ այդ համակարգի կայացման եւ զարգացման գործընթացում»:

Տպել
Ամենաշատ