News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Անկախ Քուրդիստանի ստեղծվելու պարագայում շատ հնարավոր է, որ Բարզանիի կուսակցությունը եւ Քուրդիստանի բանվորական կուսակցությունը կրկին վերսկսեն համագործակցությունը, եւ մարտական գործողությունները կշարունակվեն պատմական՝ Արեւմտյան Հայաստանի տարածքում, այսինքն՝ Արեւելյան Անատոլիայում։ Այս մասին հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նրա կարծիքով՝ այդ պարագայում Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են կորցնել Նախիջեւանը, որը թուրքական ղեկավարության ծրագրերի իրականացման՝ Մեծ Թուրանի ստեղծման միակ հնարավորությունն է։ Ըստ Սարգսյանի՝ Նախիջեւանը նախատեսվում է որպես հարթակ օգտագործել Հայաստանին եւ Արցախին հարվածելու համար՝ արեւելքում Ադրբեջանի հետ միավորվելու նպատակով։ Այդ նպատակով կողմերը տարբեր մակարդակներում համակարգված գործողություններ են իրականացնում։

 «Տվյալ պահին այնտեղ զորավարժություններ են տեղի ունենում ուժերի հետեւյալ դասավորվածությամբ՝ 70 տոկոսը թուրքական զինված ուժերն են, իսկ ադրբեջնականը՝ ընդամենը 30 տոկոս։ Եւ դա լավագույն պարագայում։ Այսինքն՝ Ադրբեջանը նույնիսկ խոշոր բանակային խմբավորում ունենալու հնարավորություն չունի Նախիջեւանում»,-նշեց Դեմոկրատական կուսակցության ղեկավարը։

Թուրքիայի կողմից Նախիջեւանի սքողված բռնակցումը, Արամ Սարգսյանի կարծիքով, շարունակվում է նաեւ տնտեսական միջոցներով։ Նրա խոսքով՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ Նախիջեւանի տարածքում նրանք ազատ առեւտրի գոտի կստեղծեն, որի առեւտրական շրջանառությունը շուրջ 100 մլն դոլար կկազմի։ Քաղաքական գործիչը կարծում է, որ այդ ամենը սպառնալիք է ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ