News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վրաստանի միջոցով հայկական բիզնեսը կարող է հեշտությամբ Չինաստան արտահանվել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Hualing Kutaisi ազատ տնտեսական գոտու կոմերցիոն մենեջեր Գեորգի Ռոգավան (Hualing Group-ի դուստր ձեռնարկությունը)։

Հիշեցնենք, որ մայիսին Վրաստանն ու Չինաստանը ազատ առեւտրի համաձայնագիր են ստորագրել։ 2016 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում նաեւ Վրաստանի՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, այդ թվում դրա՝ առեւտրին վերաբերող հատվածը՝ «Խորը եւ համընդհանուր առեւտրի պայմանագիրը» (DCFTA)։

ԵՄ-ի հետ առեւտրային արտոնություններ ունի նաեւ Հայաստանը (GSP+). «Մենք կարող ենք լավ առաջարկ անել հայկական բիզնեսին, որը ցանկանում է աշխատել ինչպես Եվրոպայի, այնպես էլ Չինաստանի հետ», - նկատեց Ռոգավան։

Իսկ թե արտադրանքի քանի՞ տոկոսը պետք է տեղայնացվի Վրաստանում, որպեսզի ապրանքը վրացական համարվի եւ արտոնություններ ստանա, կախված է տվյալ ապրանքանտեսակից եւ իրավասությունից։

«Հիմնական պահանջներն են՝ ապրանքը պետք է այնքան վերամշակել, որպեսզի փոփոխվեն նրա HS ծածկագրի առաջին չորս թվերը, կամ նրա վերջնական արժեքը պետք է ավելանա 50 տոկոսով», - հստակեցրեց նա։

Hualing Kutaisi-ի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Երեւանում ազատ տնտեսական գոտու գործընկերների հետ՝ «Ալյանսի»  (տեխնոլոգիապես բարձր արտադրանքի համար) եւ «Մերիդիան»-ի (ոսկյա զարդերի արտադրանքի)։

«Ամեն ինչ դեռ առջեւում է։ Եվ մենք, եւ դուք դեռ նոր ենք սկսում, այդ պատճառով պետք է մտածել՝ ինչպես լավագույնը օգտագործել մեր պոտենցիալը»,-հավելեց Գերոգի Ռոգավան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ